Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ինչու՞ նախագահ Սարգսյանն անկեղծ չէ

Ինչու՞ նախագահ Սարգսյանն անկեղծ չէ
31.10.2023 | 17:51

Նախագահ Սարգսյանն ասում է` ինքը ո՛չ թե Նիկոլին, այլ ավելի հզոր ուժերի է պարտվել:

Նախագահ Էրդողանը` «Գազայի ժողովուրդը կմեռնի, բայց ղարաբաղցիների նման չի լքի հայրենիքը» արտահայտությամբ, բացահայտում է Սերժ Սարգսյանին պարտության մատնած ուժերի ծրագիրը:

Դեռ 2015 թ. մարտի 1-ի իր ելույթի «Դավալուից, ցախավելը հեծած... Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ...» հատվածով ու տողով, Առաջին նախագահը

բացահայտում էր, թե այդ ո՛ր ուժերին է պարտվելու Սերժ Սարգսյանը:

Մնում է ճշտել ՝ ինչու՞ նախագահ Սարգսյանն անկեղծ չէ (ինձ թույլ չեմ տա, 10 տարի երկրի ղեկին եղած մարդուն ասել ստում է), երբ ասում է՝ պարտվեցի...

Պարտվողը 2015 թվականին Սարմանադրություն և երկրի

կառավարման մոդել չէր փոխի:

Պարտվողը 2017 թվին չէր արտոնի «Ելք» դաշինքին, ԱԺ

քննարկմանը դնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու

ծրագիր ու կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Պարտվողը, 2018 թվականին չէր դնի իր թեկնածությունը

վարչապետի պաշտոնում ընտրվելու համար, այլ կառաջադրեր ՀՀԿ-ից մեկ ուրիշի թեկնածությունը ու կփակեր «Թավշյա հեղափոխության» ճանապարհը:

Մյուս մանր-մունր քայլերի մասին լռելով ասեմ՝ պարտվողը, վերջապես չէր խախտի ճիշտ ժամանակին այս աշխարհից գնալու ՀՀԿ առաջին դեմքերի տրադիցիան...

Եթե դրանցից ոչ մեկը չեք արել, դուք չեք պարտվել, այլ լոռեցու ասածի նման ականջներդ ձեր շալվարի գոտու տակ խցկած, կատարել եք ձեր ասած «հզոր ուժերի» կամքը:

Իրականացրել եք այն, ինչ բարձրաձայնում է նախագահ Էրդողանը:

Հարց՝ ինչի՞ դիմաց...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ